Jump to content

Եվա Մենդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվա Մենդես
իսպ.՝ Eva de la Caridad Méndez
Եվա Մենդեսը 2009 թ.Վենետիկի կինոփառատոնում
Հասակը168 սմ
Ծնվել էմարտի 5, 1974 (50 տարեկան)
ԾննդավայրՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրթությունԿալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ), Glendale Community College? և Հերբերտ Հուվեր ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասանուհի, Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր, Մոդել, Երգչուհի, Դիզայներ
Ակտիվ շրջան1994–այժմ
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Քրեական
ԸնտրանիՄի անգամ Մեքսիկայում,
Ուրվական ավտոարշավորդը,
Մարզումների օրը,
Կրկնակի ֆորսաժ
Համատեղ ապրող(ներ)Ռայան Գոսլինգ[1]
Պարգևներ և մրցանակներ

Եվա Մենդես (մարտի 5, 1974(1974-03-05)[2][3][4], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[5]), ծագումով կուբայից ամերիկացի դերասանուհի, երգչուհի, դիզայներ և մոդել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Մենդեսը ծնվել է Մայամիում՝ կուբացի ներգաղթյալների ընտանիքում։ Ընտանիքի հետ տեղափոխվել է բնակվելու Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաք։ 1992 թվականին ավարտել է Գլենդեյլի Հերբերտ Հուվերի անվան միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կալիֆորնիայի Նորտրիջ քաղաքի համալսարանը, արտաքին դիզայների մասնագիտությամբ, սակայն կիսատ է թողել ուսումը՝ սկսելով դերասանական կարիերա։

Սկզբում նկարահանվել է գովազդային և երաժշտական տեսահոլովակներում, ապա հեռուստասերիալներում խաղացել է էպիզոդային դերեր։ Ճանաչում է ձեռք բերել «Մարզումների օրը» ֆիլմից հետո, որտեղ արդեն հանդես էր գալիս գլխավոր դերով։

Եվա Մենդեսը նաև զբաղվում է մոդելի աշխատանքով, նա գովազդում է մի շարք հայտնի ընկերությունների ապրանքներ (Cocio կաթնային շոկոլադ, Magnum պաղպաղակ, Revlon, Calvin Klein հագուստ և օծանելիք, Cartier զարդեր, Thierry Mugler օծանելիք, Pantene շամպուն, Morgan և Peek & Cloppenburg հագուստներ)։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է 30-ից ավելի ֆիլմերում, որոնցից են

տարի ֆիլմ բնօրինակ անվանում ռեժիսոր խաղընկերներ
1998 «Եգիպտացորենի երեխաները 5. Վախի դաշտերը» Children of the Corn V: Fields of Terror Էթան Ուեյլի
1998 «Գիշերը Ռոքսբերիում» A Night at the Roxbury Ջոն Ֆորտենբերրի Չեզ Պալմինտերի
2000 «Քաղաքային լեգենդներ 2» Urban Legends: Final Cut Ջոն Օտման
2001 «Բաց վերքեր» Exit Wounds Անջեյ Բարտկովյակ Սթիվեն Սիգալ
DMX
2001 «Մարզումների օրը» Training Day Անտուան Ֆուկուա Դենզել Վաշինգտոն
Իթան Հոուք
Թոմ Բերինջեր
Dr. Dre
Սնուփ Դոգ
2003 «Կրկնակի ֆորսաժ» 2 Fast 2 Furious Ջոն Սինգլթոն Պոլ Ուոքեր
2003 «Մի անգամ Մեքսիկայում» Once Upon a Time in Mexico Ռոբերտ Ռոդրիգես Անտոնիա Բանդերաս
Ջոնի Դեփ
Սալմա Հայեկ
Ուիլյամ Դեֆո
Դեննի Տրեժո
2003 «Ժամանակից դուրս» Out of Time Կառլ Ֆրանկլին Դենզել Վաշինգտոն
Դին Քեյն
2003 «Մնացել եմ մեջդ» Stuck on You Բոբբի Ֆարելի
Պիտեր Ֆարելի
Մեթ Դեյմոն
Գրեգ Քիններ
Մերիլ Սթրիփ
2005 «Հիթչի մեթոդը» Hitch Էնդի Թենանտ Ուիլ Սմիթ
2007 «Ուրվական մրցարշավորդը» Ghost Rider Մարկ Սթիվեն Ջոնսոն Նիկոլաս Քեյջ
Պիտեր Ֆոնդա
2008 «Կանայք» The Women Դայեն Ինգլիշ Մեգ Ռայան
Անեթ Բենինգ
2009 «Վատ լեյտենանտը» Bad Lieutenant: Port of Call New Orleans Վերներ Հերցոգ Նիկոլաս Քեյջ
Վել Քիլմեր
2011 «Ֆորսաժ 5» Fast Five Ջասթին Լին Վին Դիզել
Պոլ Ուոքեր
Դուեյն Ջոնսոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Մենդես» հոդվածին։